Գրիգոլ Վաշաձեն անձամբ է ասում, ինչ կա. Սալոմե Զուրաբիշվիլի
Գրիգոլ Վաշաձեն անձամբ է ասում, ինչ կա. Սալոմե Զուրաբիշվիլի

«Ուժը միասնության մեջ է» ընդդիմության միավորման նախագհաի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն անձամբ է ասում, ինչ կա, բոլորը  տեղյակ են, որտեղից է գալիս, որտեղ էր աշխատում, սրանք փաստեր են,- այսպես է պատասխանել նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին լրագրողների հարցին՝ Գրիգոլ Վաշաձեի հայտարարության հետ կապված:

Լրագրողները Սալոմե Զուրաբիշվիլուն հարց են ուղղել սոցիալական ցանցում տարածված տեսագրության հետ կապված, որտեղ Գրիգոլ Վաշաձեն ասում է, որ սա ռուսական մշակույթի մաս է և իր համար ռուսերենը մայրենի լեզու է:

«Դուք ցանկանում եք ինձ ստիպել, անել ոչ եվրոպական հայտարարություններ: Այս անձնավորությունն անձամբ է ասում այն, ինչ կա: Բոլորը  տեղյակ են, որտեղից է գալիս, որտեղ էր աշխատում, սրանք փաստեր են: Ընտրողը պետք է անի ընտրություն և կայացնի որոշում»,- հայտրարել է Սալոմե Զուրաբիշվիլին: