Գրավատների և այլ միջնորդ ընկերությունների գործունեությունը պետք է լինի թափանցիկ. Մամուկա Բախտաձե
Ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեն բանկային և ֆինանսական ոլորտում ծրագրվող նոր օրենսդրական փոփոխությունների մասին զրուցելիս, հիմնական շեշտը դրել է ՝գրավատների և այլ միջնորդ ընկերությունների գործունեության թափանցիկության ապահովման վրա:
Նրա խոսքերով, հաճախ գրավատները օգտագործվում է հանցագործների կողմից, այդ իսկ պատճառով հարկավոր է այդ ոլորտի թափանցիկությունը:
«Հաճախ գրավատները օգտագործվում են հանցագործների կողմից: Կարգավորումների համաձայն, գրավատները կարճ ժամկետում պետք է ներդնեն համակարգչային ծրագիր, որը պահպանելու է լրատվություն գրավատանը ընդունած առարկայի մասին, որը հարկ լինելու դեպքում ձեռնհաս կլինի իրավապահ մարմինների համար»,-հայտարարել է Մամուկա Բախտաձեն:
Նրա խոսքերով, նրանք ով ցանկանում է լինել լիիրավ ֆինանսական միջնորդ, պետք է կամավոր ընկնի ազգային բանկի վերահսկողության տակ և իրականացնի վերոնշյալ գործունեությունը:
Այս կարգը տարածվելու է ողջ ֆինանսական համակարգի վրա, բանկերի, միկրոֆինանսական ընկերությունների, գրավատների, մասնավոր վարկատուների և ցանկացած մասնավոր կամ իրավաբանական անձի վրա, որոնք զբաղված են ֆինանսական գործունեությամբ:
Հեղինակ -
Edgar Barsegyan