Գոյություն ունեն փաստեր, որ Զելիմխան Խանգոշվիլիի սպանությունը իրականացվել է Ռուսաստանի և Չեչնիայի պետական մարմինների հրամանով. Գերմանիայի դաշնային դատախազություն
Գոյություն ունեն փաստեր, որ Զելիմխան Խանգոշվիլիի սպանությունը իրականացվել է Ռուսաստանի և Չեչնիայի պետական մարմինների հրամանով. Գերմանիայի դաշնային դատախազություն

Գոյություն ունեն բավական փաստացի ցուցմունքներ, որ Զելիմխան Խանգոշվիլիի սպանությունը իրականացվել է Ռուսաստանի և Չեչնիայի պետական մարմինների հրամանով: Այս մասին ավում է Գերմանիայի դաշնային դատախազության գրասենյակի կողմից տարածած հաղորդագրության մեջ:

Գերմանիայի դաշնային դատախազության խոսնակ, Մարկուս Շմիդտի հայտարարությամբ, Բեռլինում Վրաստանի քաղաքացու սպանության գործի հետաքննությունը, Բեռլինի դատախազությունից կհանձնվի դաշնային դատախազությանը:

Այդ գործով Գերմանիան այսօր երկրից վտարել է երկու ռուս դիվանագետի: Ռուսաստանը նախատեսում է պատասխան միջոցներ ձեռնարկել:

40-ամյա Զելիմխան Խանգոշվիլին Գերմանիայի մայրաքաղաքում սպանվել էր օգոստոսի 23-ին: Մի քանի օրում Գերմանիայի ոստիկանությունը ձերբակալել էր Ռուսաստանի 49-ամյա քաղաքացու: Օգոստոսի վերջին գերմանական մամուլը գրում էր, որ սպանության ետևում հավանաբար կանգնած են եղել ռուսական հատուկ ծառայությունները: