Գոյություն ունեցող լրատվությամբ, հարցը, որի մասին զրուցել է Թեա Ծուլուկիանին, կապված է պատժակատարողության ծառայության արդարադատության նախարարությունից տարանջատման հետ. Գիա Վոլսկի
Գոյություն ունեցող լրատվությամբ, հարցը, որի մասին զրուցել է Թեա Ծուլուկիանին, կապված է պատժակատարողության ծառայության արդարադատության նախարարությունից տարանջատման հետ. Գիա Վոլսկի

Խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին հայտարարում է, որ գոյություն ունեցող լրատվությամբ, հարցը, որի մասին զրուցել է Թեա Ծուլուկիանին, կապված է պատժակատարողության ծառայության արդարադատության նախարարությունից տարանջատման հետ:

Գիա Վոլսկիի հայտարարությամբ, խորհրդարանը այս մասին հավելյալ լրատվություն չունի, սակայն ընդգծելով նշում է, որ սա քայքայման գործընթաց չէ:

«Ոմանք այս ամենը գնահատում են որպես վերջնագիր, ոմանք բարկություն, ոմանք այս ամենը կապում են նրա անձնական տրամադրության հետ, սակայն փաստ է, որ հարցը որի մասին նա զրուցում է դուրս է բերվել հասարակության ուշադրությանը: Նա այս հարցի վերաբերյալ ոչ մի բան չի թաքցնում, կառավարությունում բաց խոսում է, ինչը ողջունելի է: Խորհրդարանը այս մասին հավելյալ լրատվություն չունի: Գոյություն ունեցող լրատվությամբ դա կապված է պատժակատարողության ծառայության արդարադատության նախարարությունից տարանջատման հետ»,-հայտարարել է Գիա Վոլսկին:

Թեա Ծուլուկիանին երեկ չի բացառել արդարադատության նախարարի պաշտոնից հեռանալը։ Նրա խոսքերով մի քանի օր առաջ հարց է առաջացել, որը պետք է որոշվի իր նախարարության իրավասությունների շրջանակներում։ Ծուլուկիանիի խոսքերով այս հարցի շուրջ ընթանում են քննարկումներ և նա ունի հստակ դիրքորոշում: Նախարարը նշել է, որ եթե այդ հարցով կլինեն տարաձայնություններ, ապա նա կողքի կքաշվի: