Գոյություն ունեցող կանխատեսմամբ, Քալիֆոռնիայի նահանգում, որն ունի ընտրական կոլեգիայի 55 քվե, հաղթում է Ջո Բայդենը. «Սի Բի Էս նյուս»
ԱՄՆ-ի արևմտյան ափի ընտրատեղամասերը փակվել են:
Ինչպես հաղորդում է «Սի Բի Էս նյուսը», գոյություն ունեցող կանխատեսմամբ, նախկին փոխնախագահ, դեմոկրատական կուսակցության նախագահության թեկնածու Ջո Բայդենը հաղթում է Քալիֆոռնիայի նահանգում, որն ունի ընտրական կոլեգիայի 55 քվե: Բացի այդ, Բայդենը առաջատարն է՝ Իլինոյս նահանգում, որն ունի ընտրական կոլեգիայի 20 անդամների ձայներ:
Բայդենի հաղթանակը կանխատեսվում է նաև Վաշինգտոնում և Օրեգոնում, իսկ Դոնալդ Թրամփը կարող է հաղթել Այդահոյում:
Քվեարկությունը դեռ շարունակվում է Ալյասկայում և Հավայան կղզիներում: