Գոյություն ունեցող կանոնները միանման վերաբերում են ինչպես մասնավոր, այնպես էլ հանրային դպրոցներին և դրանց նախատեսումը բոլորի համար անհրաժեշտ է. Թամար Գաբունիա
Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի հայտարարությամբ, դպրոցների համար սահմանված կանոնները տարածվելու են ինչպես մասնավոր, այնպես էլ հանրային դպրոցների վրա:
Ըստ Թամար Գաբունիայի, մասնավոր դպրոցների աշակերտների ծնողները պետք է կարողանան ընտրել ուսման մոդելը:
«Այն կանոնները, որոնք հաստատված են դպրոցների համար, տարածվելու են ինչպես մասնավոր, այնպես էլ հանրային դպրոցների վրա: Այնպես որ, դա պետք է բոլորը հաշվի առնեն»,- հայտարարել է առողջապահության փոխնախարարը:
Ըստ տարածված տեղեկատվության, մասնավոր դպրոցների մի մասը հրաժարվում է անցնել այսպես կոչված հիբրիդային մոդելի, որը ենթադրում է ուսման գործընթաց ինչպես դասարանում, այնպես էլ հեռակա: