Գործող հակակոռուպցիոն համակարգը չի պատասխանում Վրաստանում այսօր առկա մարտահրավերներին
Հակակոռուպցիոն գծի հզորացում ասելով նկատի ունեմ, որ այսօրվա հակակոռուպցիոն համակարգը չի պատասխանում Վրաստանում այսօր առկա մարտահրավերներին,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, խորհրդարանի նիստին:
Ինչպես նշել է Մամուկա Բախտաձեն, հակակոռուպցիոն համակարգը և քաղաքականությունը պետք է միտված լինեն նման դեպքերի բացահայտմանը, սակայն միևնույն ժամանակ՝ ռիսկերի կանխարգելմանը:
«Ցավոք, մեր համակարգը դա չի ապահովում: Այդ տեսանկյունից լավագույնն եմ համարում Մերձբալթյան երկրների փորձը, որն իր հերթին հիմնված է բրիտանական փորձի վրա և անհրաժեշտ է այդ փորձի տեղափոխում Վրաստան: Ընթանում է համապատասխան օրենսդրության մշակում և մեր խորհրդարանում պարտադիր պետք է բերենք այդ նախաձեռնությունը»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն: