Գործի է դրվել պորտալը, որտեղ քաղաքացիները կկարողանան տեղեկություն ստանալ իրենց ընտանեկան բժիշկների մասին
Անձը, ով շնչառական կամ այլ ախտանիշներ ունի, և չգիտի ընտանեկան բժշկի կամ բժշկական հաստատության կոնտակտային տվյալները, կարող է կապվել առողջապահության նախարարության թեժ գծի հեռախոսի հետ (1505), կամ տեղեկատվություն որոնել`ambulatoria.moh.gov.ge պորտալում, մուտքագրելով անձնական համարը,- այս մասին նշված է «կովիդ 19»-ի կասկածելի և հաստատված դեպքերի բնակարանայինն պայմաններում կառավարման հրահանգների և հաստատման մասին առողջապահության նախարարի նոյեմբերի 12-ի հրամանագրի համապատասխան հավելվածում (COVID 19-ի կասկածելի դեպքերի բնակարանային պայմաններում կառավարման մասին հրահանգ):
Ըստ հավելվածի, համընդհանուր առողջապահական ծրագրի շահառուն պետք է դիմի իր ընտանեկան բժշկին (առկայության դեպքում) կամ նախատեսված ամբուլատոր կլինիկային համընդհանուր առողջապահական ծրագրի շրջանակներում, իսկ ապահովագրության ծրագրում ներգրավված անձը պետք է կապվի ապահովագրական ընկերության կամ ընկերության ընտանեկան բժշկի հետ:
Իսկ այն անձը, ով համընդհանուր առողջապահական ծրագրի շահառու է, բայց գրանցված չէ որևէ առաջնային առողջապահական հաստատությունում, պետք է կապվի առողջապահության նախարարության թեժ գծի հետ (1505):
1505-ի հետ պետք է կապվեն նաև այն անձինք, ովքեր ոչ համընդհանուր առողջապահական ծրագրի շահառուներ են, ոչ էլ ներգրավված են մասնավոր ապահովագրության սխեմայի մեջ: Նրանց նույնպես կուղղորդվեն այս համարին, եթե զանգահարեն 112:
Ըստ հավելվածի ՝ կլինիկան ապահովում է սիմպտոմատիկ հիվանդների կառավարում ամեն օր ՝ մինչև ժամը 18:00-ն: Ոչ աշխատանքային ժամերին հիվանդի զանգին կպատասխանի հերթապահ օպերատորը, կամ կգրանցի պատասխանող մեքենան, իսկ հաջորդ օրը բժիշկը կկապվի հիվանդի հետ:
Եթե հեռախոսային կապի ժամանակ անհրաժեշտ է շտապօգնության անձնակազմի ներգրավում, բժիշկը պետք է հեռախոսով տեղեկացնի 112 օպերատորին հիվանդի անուն-ազգանունը, ինչպես նաև շտապօգնության անձնակազմի անհրաժեշտության պատճառը, որից հետո 112-ը կգրանցի կանչը:
Եթե ընտանեկան բժշկի որոշմամբ հիվանդին անհրաժեշտ է հատուկ հետազոտություն «կովիդ 19»-ի վրա, հետազոտություն իրականացնող հաստատությունը/բժիշկը ծրագրում է թեստավորման անցկացումը և կառավարում է հերթը: Ընտանեկան բժիշկները առողջապահության առաջնային հաստատություններ են ուղարկելու պացիենտներին փորձարկման համար:
Փաստաթղթի համաձայն, բացառիկ դեպքերում հնարավոր է ակնթարթորեն կապվել նմուշառման բժշկական հաստատության հետ և անցկացնել հիվանդի փորձարկում: