Գործարարների համար վերացվում են կանխավճարային հարկերը
Գործարարների համար վերացվում են կանխավճարային հարկերը

Կարևոր փոփոխություն է, որ գործարարների համար վերացվում են կանխավճարային հարկերը,-այս հայտարարությունը արել է Վրաստանի ֆինանսների նախարար, Մամուկա Բախտաձեն:

Նախարարը զրուցել է կառավարության հարկային նախաձեռնության մասին, որի համաձայն մինչև 500 000 լարի շրջանառություն ունեցող գործարարների համար նվազեցվում են հարկերը:

Նրա խոսքերով վաղվանից այս հարցի շուրջ կոնսուլտացիաներ են սկսվելու գործարարների հետ:

«Մենք մեկ ամիս առաջ հայտարարել ենք բարեփոխումների նոր ալիքի շրջանակներում շատ կարևոր և լայնամասշտաբ հարկային նախաձեռնության մասին, որը վերաբերում է մոտ 120 000 գործարարի: Դրա նպատակն է աջակցել Վրաստանում միջին և մանր բիզնեսի զարգացմանը: Մենք վարչապետի կարգադրության համաձայն, սկսում ենք հանդիպումներ գործարարների հետ, որի նպատակը լինելու է նրանց լրատվականացումը»,-հայտարարել է Մամուկա Բախտաձեն:

Ֆինանսների նախարարի խոսքերով, զգալիորեն պարզեցվելու է հարկային համակարգը և անցննելու է առավելագույնս արտոնյալ ռեժիմի: