Գոմիի լեռան վրա փրկարարական գործողությանը ուղղաթիռի ներգրավումը չի հաջողվում օդերևույթաբանական բարդ պայմանների պատճառով. Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայություն
Տասը հրշեջ-փրկարարներից բաղկացած խումբը, արդեն ութ ժամվա ընթացքում փրկարարական գործողություն է իրականացնում, Գոմի լեռան վրա, երկու մետր ձյան բարձրության մեջ:
Ներքին գործերի նախարարության, արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հայտարարությամբ, անձրևի պատճառով անձնակազմը չի կարող մեքենայով շարժվել:
Նրանց խոսքով, այս պահին ծանր տեխնիկան հարթում է ճանապարհը, իսկ փրկարարները փորձում են վայր հասնել ոտքով:
«Ուղղաթիռը չի կարող ներգրավվել փրկարարական աշխատանքներին օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով: Տեղում ուժեղ ձնաբուք է և տեսողություն չկա:
Ներքին գործերի նախարարության 112 հանրային անվտանգության կառավարման կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ Գոմի լեռան վրա վատ եղանակի պատճառով սառել է մեկ քաղաքացի, իսկ նրան ուղեկցող երեք անձ չեն կարող տեղաշարժվել», – ասել են Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից: