Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի ավտոճանապարհին արգելված է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը
Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի ճանապարհահատվածում արգելված է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը ,- այս մասին նշված է ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության մեջ։
«Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ ինտենսիվ ձյան և բքի պատճառով Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի կենցաղային նշանակության ավտոճանապարհին արգելվում է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը, իսկ այլ տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է»,- նշված է ճանապարհային դեպարտամենտի տեղեկատվության մեջ։