Գոմբորիի լեռնանցքում վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի,- Առաջին ալիքին այս մասին տեղեկությունը հաստատել են ներքին գործերի նախարարությունում:
Զոհերի թվում մեկն անչափահաս է:
Ավտովթարի ժամանակ տուժած չորս հոգուն տեղափոխում են Թելավիի հիվանդանոց:
Նշենք, որ Գոմբորիի լեռնանցքում երթուղային տաքսին գլորվել էր ձորը:
Գոյություն ունեցող տեղեկությամբ, երթուղային տաքսին Թբիլիսիի դպրոցներից մեկի աշակերտներին տանում էր էքսկուրսիայի: