Գոմբորիի լեռնանցքում ավտովթարի հետևանքով զոհված երեխայի մորը բազմաթիվ կոտրվածքներով տեղափոխել են Թբիլիսի
Թելավիի հոսպիտալից տուժածներից մեկին շտապ օգնության բրիգադը տեղափոխել է Թբիլիսիի:
Բուժանձնակազմի հայտարարությամբ, կինը ավտովթարի ժամանակ զոհված երեխայի մայրն է և նա ունի բազմաթիվ կոտրվածքներ:
Թելավիի հիվանդանոց են բերել Գոմբորիի լեռնանցքում ավտովթարի հետևանքով տուժած 21 մարդու, նրանցից 12-ը երեխա է:
Հետաքննության նախնական տեղեկությամբ, Գոմբորիի լեռնանցքում երթուղային տաքսին կորցրել է ղեկի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը:
Ավտոճանապարհային պատահարի հետևանքով զոհվել է չորս մարդ, այդ թվում մեկն անչափահաս է: Մարմնական տարբեր վնասվածք է ստացել 16 մարդ: