Գոմբորիի ավտովթարի ժամանակ տուժածներին հավանաբար փուլ առ փուլ կտեղափոխեն Թբիլիսի
Գոմբորիի ավոտվթարի ժամանակ տուժածների ծնողները և մտերիմները պահանջում են տուժածներից Թելավի հիվանդանոցից տեղափոխել Թբիլիսիի:
Ինչպես տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը Թելավիից, հավանաբար, համեմատաբար ծանր վնասվածքներով տուժածներին կտեղափոխեն Թբիլիսիի տարբեր կլինիկաներ: Նրանց մեծ մասին նախատեսվում է մինչև օրվա վերջ տեղափոխել Թբիլիսիի կլինիկաներ:
Թելավիի հիվանդանոցի մոտ մոբիլիզացված են ռեանոմոբիլներ: Երկու տուժածի արդեն տեղափոխել են Թբիլիսի, նրանցից մեկը կին է և մյուսը՝ անչափահաս:
Թելավիի հիվանդանոցում մնում է 21 տուժած:
Գոմբորիի լեռնանցքում ավտոճանապարհային պատահարի հետևանքով զոհվել է չորս մարդ: Հետաքննության նախնական տեղեկությամբ, երթուղային տաքսին կորցրել է ղեկի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը: