Թբիլիսիի քաղաքային դատարանում սեռական այլ գործողությունների մեջ մեղադրվող Գոգի Ծուլաիայի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ազատազրկումը:
Նիստին մեղադրող կողմը պահանջում էր կալանք, իսկ պաշտպանական կողմը՝ 5000 լարի գրավի դիմաց ազատ արձակում: Դատավորը բավարարեց դատախազության միջնորդությունը:
Դատավոր Զվիադ Շարաձեն փակել էր նիստը: Դատավորի խոսքով, հնարավոր սեռական հանցագործությունների նշաններ կան, այդ իսկ պատճառով նիստը պետք է անցկացվեր դռնփակ:
Գոգի Ծուլայային երեկ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածով, որը ենթադրում է սեռական բռնության նման գործողություններ և մեղավոր ճանաչվելու դեպքում՝ չորսից վեց տարվա ազատազրկում: