Գոգի Աբուաշվիլին հրաժարական է տվել Մցխեթայի մունիցիպալիտետի քաղաքապետի պաշտոնից
Գոգի Աբուաշվիլին հրաժարական է տվել Մցխեթայի քաղաքապետի պաշտոնից։ Այս մասին տեղեկությունը հրապարակվել է Մցխեթայի քաղաքապետարանի կայքում։
«Վրաստանի «Տեղական ինքնակառավարման օրենսգիրք» օրգանիկ օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» ենթակետի համաձայն և հիմնվելով իմ անձնական դիմումի վրա՝ ես հրաժարական եմ տվել քաղաքապետի պաշտոնից»,- ասված է Գոգի Աբուաշվիլիի հայտարարության տեքստում։
Գոգի Աբուաշվիլին Մցխեթայի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում էր 2025 թվականի հոկտեմբերի 4-ից։