Վրաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Նաթիա Մեզվրիշվիլիի հայտարարությամբ, նախարարությունը պատրաստել է օրենսդրական փաթեթ, որի համաձայն ընդլայնվում է այսպես կոչված գողական աշխարհի նկատմամբ պատժվող անձանց շրջանակը:
Ինչպես ներքին գործերի փոխնախարարը հայտարարել է այսօրվա մամլո ասուլիսի ժամանակ, օրենսդրական փոփոխությունները գողական աշխարհի գործունեությանը աջակցելու, գողական հավաքների կազմակերպման և գողական աշխարհի ներկայացուցչի, ինչպես նաև օրենքով գողին դիմելը ճանաչվում է որպես հանցանք, դրա հետ մեկտեղ խստացվում է նաև պատիժը:
«Ներքին գործերի նախարարությունը շարունակում է պայքարել գողական աշխարհի դեմ: Այդ ուղղությամբ ծրագրվում են նշանակալից օրենսդրական փոփոխություններ: Ցանկանում ենք ասել հանրությանը, որ նախարարությունը ընդլայնվում է այսպես կոչված գողական աշխարհի նկատմամբ պատժվող անձանց շրջանակը: Մոտ օրերին օրենսդրական փաթեթը կուղարկվի խորհրդարանին»,-ասել է Նաթիա Մեզվրիշվիլին: