Գոդերձեի լեռնանցքում կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ Գոդերձեի լեռնանցքում արգելվում է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
«Ձյան պատճառով արգելվում է կցորդների և կիսակցորդների երթևեկությունը Բաթումի (Անգիսա)-Ախալցխա ներքին պետական նշանակության ավտոճանապարհի 106- 123 կմ (Գոդերձեի լեռնանցք) հատվածում, իսկ այլ տիպի ավտոմեքենաների տեղաշարժը ազատ է:
Ավտոճանապարհի մնացած հատվածներում տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է»,- նշվում է տեղեկատվության մեջ։