Գնում եմ այնտեղ, որտեղ հասարակությունն է. Էկա Բեսելիա
Պատգամավոր Էկա Բեսելիալ լքել է «Վրացական երազանք» կուսակցությունը և խորհրդարանական մեծամասնությունը: Այս մասին Էկա Բեսելիան հայտարարել է մամլո ասուլիսին: «Գնում եմ այնտեղ, որտեղ հասարակությունն է»,- մամլո ասուլիսին հայտարարել է Էկա Բեսելիա:
«Ինձ համար շատ բարդ է և հուզիչ, միևնույն ժամանակ պատասխանատվության զգացում, այն, ինչ պետք է հայտարարեմ: Իհարկե, դժվար է ասել, որ հեռանում եմ քաղաքական այն կուսակցությունից, որը հիմնադրել եմ Բիձինա Իվանիշվիլու հետ միասին: Գնում եմ այնտեղ, որտեղ հասարակությունն է:
«Վրացական երազանքը» դուրս եկավ հոկտեմբերի մեկի իդեալներից: Մենք ունենք արժեքների տարբերություն»,- հայտարարել է Էկա Բեսելիան: