Գլխավոր դատախազի պաշտոնում Թրամփի կողմից առաջադրված կոնգրեսական Մեթ Գեցը հանել է իր թեկնածությունը

22:35, 21.11.2024

Կոնգրեսական Մեթ Գեցը, ով Դոնալդ Թրամփի կողմից առաջադրվել էր գլխավոր դատախազի պաշտոնում, հանել է իր թեկնածությունը։

Գեցը հայտարարություն է տարածել սոցցանցում, որտեղ նշել է, որ չնայած ուժեղ աջակցությանը, որոշել է հանել իր թեկնածությունը՝ Թրամփ-Վանսի աշխատանքը չխաթարելու համար։

«Երեկ ես հիանալի հանդիպումներ ունեցա։ Ես գնահատում եմ այդքան շատ մարդկանց անհավանական աջակցությունը: Թեև թափը ուժեղ էր, ակնհայտորեն անարդար կլինի կենտրոնանալ ինձ վրա: Ինձ համար հավերժ պատիվ կլինի, որ նախագահ Թրամփն ինձ առաջադրեց Արդարադատության նախարարության ղեկավարի պաշտոնում, և ես վստահ եմ, որ նա կփրկի Ամերիկան»,- գրել է Գեցը։

Նմանատիպ