Գլդանիում բացվել է նոր ֆուտբոլային կենտրոն (ֆոտոշարք)
Գլդանիում բացվել է նոր ֆուտբոլային կենտրոն (ֆոտոշարք)

Գլդանիի շրջանում տեղի է ունեցել Վրաստանի ֆուտբոլի դաշնության նոր ֆուտբոլային կենտրոնի բացման արարողությունը: Մարզահամալիրը կառուցվել է 5-րդ և 7-րդ միկրոշրջանների միջև գտնվող նախկին մարզադաշտի տարածքում:

Մարզադաշտը ծանր վիճակում էր և 2019 թվականին Թբիլիսիի քաղաքապետարանը այն փոխանցեց Վրաստանի ֆուտբոլի դաշնությանը, նրա տեսքի պահպանման և նոր մարզական կենտրոնի կառուցման պայմանով: Շինարարությունը սկսվել էր անցյալ տարվա նոյեմբերին, ավարտվել 11 ամսվա ընթացքում:

Ֆուտբոլային կենտրոնում կգործի երկու արհեստական ծածկույթով ​​խաղադաշտ, մեկ մինի և մեկ ստանդարտ խաղադաշտ (չափը ՝ 108 x 72 մ.), 200 հանդիսատեսի համար հաշվառված ծածկված տրիբունայով: Կառուցվել է վարչական շենք, հանդերձարաններով և լոգարաններով, տեղադրվել է 230-250 լյուքսային լուսավորության համակարգ, որի շնորհիվ հնարավոր կլինի հանդիպումները անց կացնել երեկոյան ժամերին: Նոր ֆուտբոլային կենտրոնից անվճար կօգտվեն, Գլդանիի ֆուտբոլային խմբերը, տղաների, աղջիկների և սիրողական թիմերը:

Բացման արարողությունից հետո տեղի ունեցավ ընկերական հանդիպում. Վետերան վրաց ֆուտբոլիստները հանդիպեցին Գլդանիի ֆուտբոլային թիմի հետ:

 

Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլի. «Մեկ տարի առաջ մենք շրջանի երեխաներին և բնակչությանը խոստացանք, որ մարզադաշտ կկառուցենք և կատարեցինք մեր խոստումը: Սա ստանդարտ մարզադաշտ է, որի շինարարության մեջ մեզ օգնեց ՖԻՖԱ-ն: Մեր նպատակն է ստեղծել նոր ենթակառուցվածք, որից երեխաները կարող են օգտվել անվճար, ինչպես նաև խթանել ֆուտբոլի մասսայականացմանը և ժողովրդականացմանը»:

Կախա Կալաձե, Թբիլիսիի քաղաքապետ. «Ուրախ եմ, որ Գլդանիում իրականացվեց այսպիսի լավ նախագիծ: Նոր ենթակառուցվածքների կառուցումը շատ կարևոր է, քանի որ ավելի շատ երեխաներ կմարզվեն և կբացահայտվի նրանց տաղանդը, իսկ մեզ մոտ մեծանում են շատ տաղանդավոր երեխաներ: Բացի այդ, շատ կարևոր է նաև առողջ ապրելակերպի հաստատումը»:

Ալեքսանդր Չիվաձե, Թբիլիսիի «Դինամոյի» լեգենդար ավագ. «Ուրախ եմ, որ կառուցվեց այսքան լավ մարզադաշտ: Իմ մանկության տարիներին նման մարզադաշտում մարզվելը անհավանական էր: Իմ ժամանակ «Դինամոյում» խաղում էինք շատ Նաձալադևցիներ: Համոզված եմ, որ Գլդանիում կբացահայտվեն բազմաթիվ տաղանդավոր երեխաներ: Կախան (Կալաձե) և Լևանը (Կոբիաշվիլին) իմ փոքր ընկերներն են, նրանք հիանալի ֆուտբոլիստներ էին, և ես ուրախ եմ, որ նրանք այժմ մեծ գործեր են անում վրացական ֆուտբոլի համար»: