Գլդանիի շենքերից մեկում ընտանիքի մահացած հինգ անդամները օրեր առաջ էին վարձակալել բնակարանը
Գլդանիի շենքերից մեկում ընտանիքի մահացած հինգ անդամները օրեր առաջ էին վարձակալել բնակարանը

Թբիլիսիի Գլդանի միկրոշրջաններից մեկում ածխաթթու գազի թունավորման հետեւանքով մահացել են ընտանիքի հինգ անդամներ, այդ թվում՝ երեք անչափահաս։

Շենքի շրջակայքը սահմանափակված է դեղին ժապավենով, տեղում աշխատում են դատաբժշկական փորձագետները։

«Մեր տեղեկություններով՝ վթարը տեղի է ունեցել «CO»-ով թունավորման հետևանքով։ Ընտանիքը ջեռուցվում էր վառարանով, պատուհանը փակ էր, տան օդը չէր շարժվում, թունավորում է եղել։ Ընտանիքի հինգ անդամները մահացել են, նրանցից երեքն անչափահաս էր: Նրանք այս փուլում չեն տեղափոխվել, փորձագետներն աշխատում են ու այնուհետև կտեղափոխվեն։ Նրանք այս տունը երկու օր առաջ էին վարձակալել, դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։ Թե ինչ է տեղի ունեցել, կպարզեն համապատասխան ծառայությունները։ Սա նախնական տեղեկություն է»,- ասել է Թբիլիսիի քաղաքային խորհրդի Գլդանիի մեծամասնական պատգամավոր Կոտե Զառնաձեն:

Թբիլիսիում, Գլդանի թաղամասում հայտնաբերվել է մի քանի մարդու դի: Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ միջադեպը հետաքննվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածով, որը նախատեսում է երկու կամ ավելի մարդու մահ՝ շահագործման կանոնների խախտման պատճառով։