Գլդանիի ֆուտբոլային կենտրոնում բացվել է նոր դաշտ #1TVSPORT
Վրաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի Գլդանիի ֆուտբոլային կենտրոնում բացվել է ևս մեկ նոր դաշտ, որը վերանորոգվել է ՖԻՖԱ-ի նախագծի՝ «ՖԻՖԱ Արենայի» ֆինանսավորմամբ։
Բացմանը մասնակցել են ՖԻՖԱ-ի անդամ ասոցիացիաների տարածաշրջանային համակարգող Մարկո Ֆերին, Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլին, առաջին փոխնախագահ Կախա Ճումբուրիձեն, գլխավոր տնօրեն Դավիթ Մուջիրին և մանկական ֆուտբոլի զարգացման ղեկավար Գոչա Թամազաշվիլին։
Թարմացված դաշտերից կօգտվեն տեղական ֆուտբոլային դպրոցներն ու «Ֆուտբոլը դպրոցներում» նախագծում ներգրավված թիմերը։
Վրաստանը առաջին երկիրն է, որտեղ «ՖԻՖԱ Արենայի» նախագծի շրջանակում բացվել է նոր մինի դաշտ, որի նմանն արդեն գործում է ֆուտբոլի ֆեդերացիայի Վարկեթիլիի ֆուտբոլային կենտրոնում։