Գլդանիի բանտի նախկին տնօրեն Դավիթ Գոգոբերիշվիլին մահացած է հայտնաբերվել
Գլդանիի բանտի նախկին տնօրեն Դավիթ Գոգոբերիշվիլին մահացած է հայտնաբերվել

Գլդանիի քրեակատարողական հիմնարկի նախկին տնօրեն Դավիթ Գոգոբերիշվիլին հայտնաբերվել է մահացած։ Ըստ առկա տեղեկությունների՝ նա հրազենային վնասվածք էր ստացել։

ՆԳՆ-ի տվյալներով՝ հետաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի համաձայն, որը վերաբերում է ինքնասպանության դրդելուն։

Դավիթ Գոգոբերիշվիլին օգոստոսին հրաժարական է տվել Գլդանիի քրեակատարողական հիմնարկի տնօրենի պաշտոնից։