Գլդանիի ագրարային շուկաներում հայտնաբերել են ժամկետանց մսամթերքների վաճառքի փաստեր (տեսանյութ)
Գլդանիի ագրարային շուկաներ՝ ՍՊԸ «Մերկադոյի» և ՍՊԸ «Սուզալայի», մսամթերքների բաժիններում ստուգումներ անցկացնելու ժամանակ, հայտնաբերվել են ժամկետանց և կասկածելի մսամթերքի վաճառքի փաստեր,- լրատվությունն այս մասին տարածել է մթերքի ազգային գործակալությունը:
Գերատեսչության տվյալներով, հայտնաբերված խախտումների պատճառով բիզնեսօպերատորները կտուգանվեն, իսկ նրանց մսամթերքները ոչնչացվելու են օրենքի համաձայն:
«Ընդհանուր առմամբ հայտնաբերվել է մոտ 200 կիլոգրամ անպիտան մսամթերք: Բացի այդ, ՍՊԸ «Մերկադոյում», մսամթերքի վաճառքի պավիլյոնում հայտնաբերված խախտումների պատճառով, դարարեցվել են արտադրական գործընթացները:
2018 թ. առաջին կիսամյակի տվյալներով, մթերքի ազգային գործակալությունը փորձաքննության համար վերցրել է 40 նմուշ, որից 11-ում հայտնաբերվել է խախտում:
Բացի այդ, նշված ժամանակահատվածում գործակալության կողմից, օրենքի սահմաններում ոչնչացվել է 7243 կիլոգրամ ժամկետանց մսամթերք»,-նշված է մթերքի ազգային գործակալության հայտարարության մեջ:
Հեղինակ -
Edgar Barsegyan