Այսօր, Շոտլանդիայի Գլազգո քաղաքում բացվում է կլիմայի հետ կապված գագաթնաժողովը, որի անվանումն է՝ COP26, որին մասնակցում են ներկայացուցիչներ աշխարհի բազմաթիվ երկրներից։
Միջոցառման մասնակիցների թվում կլինի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Սա ամենամյա միջոցառում է, որն անցկացվում է ՄԱԿ-ի հովանու ներքո։ Գլազգոյում կայացած հանդիպումների հիմնական նպատակը 2015 թվականին ստորագրված «Փարիզյան համաձայնագրի» առաջին արդյունքների ամփոփումն է։
Կորոնավիրուսի համավարակի պատճառով այս գագաթնաժողովը հետաձգվել է մեկ տարով և ներկայումս հանդիսանում է վերջին երկու տարիների ամենամեծ միջազգային համաժողովը։ Գլազգո քաղաքում անվտանգության աննախադեպ միջոցառումներ են ձեռնարկվել։
Առաջին երկու օրերին նախատեսվում են մեծ քսանյակի երկրների ղեկավարների անձնական հանդիպումները։ Նրանք քննարկում են, թե որքանով է յուրաքանչյուր երկիր կատարել իր պարտավորությունները «Փարիզի համաձայնագրի» հիմնական դրույթներով, որոնք ներառում են ջերմոցային գազերի արտանետումների կրճատում, վերականգնվող էներգիայի արտադրության ավելացում, գլոբալ տաքացման զսպում և կլիմայի փոփոխության համար աղքատ երկրներին համարժեք միջոցների հատկացում։
Գագաթնաժողովը կտևի գրեթե երկու շաբաթ՝ մինչև նոյեմբերի 12-ը։ Կազմակերպիչները չեն բացառում, որ չնախատեսված հանգամանքների պատճառով միջոցառումը կերկարաձգվի ևս երկու օրով։