Գիվի Ճիճինաձեն պատասխանում է Գիգի Ուգուլավային - Պատռված են իմ բազմաթիվ պաստառներից, կարևորը ընտրողն է, և ոչ թե պաստառը
Գիվի Ճիճինաձեն պատասխանում է Գիգի Ուգուլավային - Պատռված են իմ բազմաթիվ պաստառներից, կարևորը ընտրողն է, և ոչ թե պաստառը

«Վրացական երազանքի» մեծամասնական պատգամավորի թեկնածու Գիվի Ճիճինաձեի գնահատմամբ, Վանի և Խոնիի 54-րդ մեծամասնական ընտրատարածքում ընտրություններն ընթանում են խաղաղ միջավայրում,- այս մասին նա հայտնել Առաջին ալիքին:

«Բոլոր ընտրատեղամասներում խաղաղ է: Սպասում եմ հաղթանակի»,-հայտարարել է Ճիճինաձեն:

Գիվի Ճիճինաձեն արձագանքել է «Եվրոպական Վրաստան»ի մեծամասնական պատգամավոր Գիգի Ուգուլավայի մեղադրանքներին: Ուգուլավան իր ընտրական պաստառները վնասելու մեջ մեղադրում է «Վրացական երազանքի»-ն:

«Պատռված են իմ բազմաթիվ պաստառներից: Ստացվում է, որ ամեն օր պետք է խոսեինք այս մասին: Կարևորը ընտրողն է, և ոչ թե պաստառը»,- հայտարարել է Ճիճինաձեն:

Գիգի Ուգուլավայի պաստառից կտրել են լուսանկարի գլուխը: Տեղի ունեցածի մասին հայտնի է դարձել այսօր առավոտյան: Նշված փաստով ՆԳՆ-ն սկսել է հետաքննություն:

Վանի և Խոնիի ընտրատարածքում ընթանում են խորհրդարանի միջանկյալ ընտրություններ: Քաղաքացիները՝ 54-րդ մեծամասնական ընտրատարածքում ընտրում են խորհրդարանում Վանի և Խոնիի մեծամասնականներին:

54-րդ ընտրատարածքում բացվել է 60 ընտրատեղամաս, որտեղ գրանցված է 48 123 ընտրող:

Ապրիլի 28-ին, միջանկյալ ընտրություններում առաջադրվել է քաղաքական հինգ սուբյեկտ և մեկ նախաձեռնողական խմբի կողմից առաջադրված թեկնածուներ.

2. «Բաքրաձե, Ուգուլավա – Եվրոպական Վրաստան» – Գիգի Ուգուլավա
17. «Վրաստան» – Գիորգի Լիլուաշվիլի
21. «Ավանդապաշտներ» – Զուրաբ Քարթվելիշվիլի
23. «Նոր քրիստոնյա-ժողովրդավարներ» – Մամուկա Տուսկաձե
41. «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» – Գիվի Ճիճինաձե
42. Նախաձեռնողական խումբ (Սոֆիո Մեշվելիանի, Շորեն Ջուրխաձե, Վաժա Կոպալիանի, Թամար Կուխալաշվիլի, Մարինա Չագունավա) – Վասիլ Կոպալիանի: