Գիվի Միքանաձեն ծանոթացել է Սամցխե-Ջավախեթիի հանրային դպրոցներում իրականացվող վերանորոգման աշխատանքներին
Կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեն այցելել է Սամցխե-Ջավախեթիի հանրային դպրոցներ և ծանոթացել տեղական իշխանությունների կողմից իրականացվող վերանորոգման աշխատանքներին։
Կրթության նախարարության հաղորդմամբ, Բորժոմի քաղաքի թիվ 3 հանրային դպրոցում, Ախալքալաքի մունիցիպալիտետի Ազմանի գյուղի հանրային դպրոցում, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Կուլալիսի և Փոկա գյուղերի հանրային դպրոցներում աշխատանքների արդյունքում կվերանորոգվեն ուսումնական տարածքները, ինչը զգալիորեն կբարելավի կրթական միջավայրը։
Հանրային դպրոցների ենթակառուցվածքների զարգացումը և աշակերտների համար անվտանգ և որակյալ ուսումնական միջավայրի ապահովումը Կրթության, գիտության և երիտասարդության նախարարության հիմնական առաջնահերթություններից մեկն է։ Այդ նպատակով ամբողջ երկրում ակտիվորեն ընթանում են դպրոցների շինարարություն, լիարժեք վերականգնում և մանր վերանորոգման աշխատանքներ։