Գիվի Միքանաձեն պաշտոնական այցով մեկնել է Թուրքմենստան
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեն պաշտոնական այցով մեկնել է Թուրքմենստան։
Նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Գիվի Միքանաձեն երկկողմ հանդիպումներ կունենա նախարարների կաբինետի փոխնախագահ Բաթիր Մամեդովի և կրթության նախարար Ջումամիրաթ Գուրբանգելդիևի հետ։
«Այցի շրջանակներում նախարարը կմասնակցի Թուրքմենստանի ճարտարապետության և քաղաքացիական ճարտարագիտության պետական ինստիտուտի բացման արարողությանը։ Գիվի Միկանաձեն, պատվիրակության ներկայացուցիչների հետ միասին, կայցելի նաև վրացական համալսարանների հետ համագործակցող բարձրագույն ուսումնական հաստատություններ», – հայտնել են Կրթության նախարարության մամուլի ծառայությունից։