Կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միանաձեն հանդիպում է ունեցել Վրաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կառլոս Ռիկարդո Մարտինս Սելիայի հետ։ Այս մասին հայտնում է Կրթության նախարարությունը։
Նախարարության տվյալներով՝ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության խորացման և համատեղ կրթական նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները։
«Գիվի Միքանաձեն Բրազիլիայի դեսպանին տեղեկատվություն է տրամադրել Վրաստանի կրթական համակարգում իրականացվող լայնածավալ բարեփոխումների մասին։
Հատուկ ուշադրություն է դարձվել մասնագիտական կրթության ոլորտում կապերի խորացման և երիտասարդական ոլորտում համագործակցության ամրապնդման հեռանկարներին, այդ թվում՝ երիտասարդների համար համատեղ նախագծերի իրականացման առումով։ Հանդիպման ավարտին կողմերը հայտնել են իրենց պատրաստակամությունը ապագա գործընկերության համար», – հաղորդում է Կրթության նախարարությունը։