Գիվի Միքանաձեն Բորջոմիի մունիցիպալիտետում հանդիպել է աշակերտների ծնողների հետ
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեն հանդիպել է Բորջոմիի մունիցիպալիտետի աշակերտների ծնողների հետ և նրանց ծանոթացրել է հանրակրթական համակարգի բարեփոխումների շրջանակներում իրականացվելիք նախաձեռնություններին։
Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել տարբեր արդիական հարցերի, այդ թվում՝ դպրոցական համազգեստին, դասագրքերի որակի բարելավմանը, դպրոցներում առողջ միջավայրի ապահովմանը, առաջին դասարանցիների գրանցմանը, կրթական ենթակառուցվածքներին և ծնողների ներգրավվածությանը դպրոցական կյանքում։
Հանդիպումն անցել է հարց ու պատասխանի ռեժիմով, և մասնակիցները նախարարից անմիջապես ստացել են իրենց հետաքրքրող հարցերի վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն։
Աշակերտների ծնողների հետ հանդիպմանը մասնակցել են նաև՝ Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի առաջին տեղակալ Լևան Գրիշիաշվիլին, տեղակալներ Թամար Մախարաշվիլին և Զվիադ Գաբիսոնիան, Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում պետական լիազոր ներկայացուցիչ Զաալ Գելաշվիլին, Բորջոմիի մունիցիպալիտետի քաղաքապետ Մամուկա Գելաշվիլին և Բորջոմիի մունիցիպալիտետի խորհրդի նախագահ Գիորգի Փերաձեն։