Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
Կրթության նախարարության տեղեկատվության համաձայն՝ Միքանաձեն ելույթ կունենա Նյու Յորքում ՄԱԿ-ի կողմից կազմակերպված երիտասարդական ֆորումում (2026 ECOSOC Youth Forum):
«Այցի շրջանակներում Գիվի Միքանաձեն կհանդիպի եվրոպական պետությունների կրթության և գիտության ոլորտի առաջնորդների ու ՄԱԿ-ի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ:
Նախարարը կայցելի Փենսիլվանիայի Սուրբ քահանայապետ Գրիգոլ Փերաձեի անվան վրացական մշակութային կենտրոն: Նաև ԱՄՆ-ում գործող կիրակնօրյա դպրոցների ղեկավարներին կծանոթացնի Վրաստանի կրթական համակարգում ընթացող բարեփոխումներին:
Գիվի Միքանաձեն երկկողմ ձևաչափով հանդիպումներ կանցկացնի ԱՄՆ պետքարտուղարությունում և Կրթության պետական դեպարտամենտում», – ասված է տեղեկատվության մեջ: