Գիվի Միքանաձե. «Վրացական երազանքը» ձեռնարկել է աննախադեպ ընդառաջող քայլեր, մինչդեռ ընդդիմությունը չի ներկայացրել որևէ առաջարկ կամ կառուցողական քայլ, որի շուրջ համաձայնություն ձեռք կբերվեր
Գիվի Միքանաձե. «Վրացական երազանքը» ձեռնարկել է աննախադեպ ընդառաջող քայլեր, մինչդեռ ընդդիմությունը չի ներկայացրել որևէ առաջարկ կամ կառուցողական քայլ, որի շուրջ համաձայնություն ձեռք կբերվեր

Խորհրդարանական մեծամասնության անդամ Գիվի Միքանաձեի խոսքով, «Վրացական երազանքը» ձեռնարկել է աննախադեպ ընդառաջող քայլեր, մինչդեռ ընդդիմությունը չի ներկայացրել որևէ առաջարկ կամ կառուցողական քայլ, որի շուրջ համաձայնություն ձեռք կբերվեր:

Ինչպես լրագրողներին ասաց Միքանաձեն, երկիրն ունի պատասխանատու իշխանություն, որը պատասխանատու է երկրի զարգացման համար:

Ըստ նրա, ԵՄ-ի ու ամերիկացի գործընկերների կողմից նման ներգրավվածությունը մեկ անգամ ևս ցույց է տալիս, թե որքան արժեքավոր գործընկեր է Վրաստանը:

«Սա արդյունք է այն բարեփոխումների ու գործողությունների, որոնք Վրաստանի իշխանությունն իրականացնում է իններորդ տարին է: Հակառակ դեպքում չէր լինի նման հետաքրքրություն և այդպիսի ներգրավվածություն արևմտյան գործընկերների կողմից: Բանակցությունները մեզ համար կարևոր էին երկրի հետագա զարգացման և յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցության համար», – ասաց Միքանաձեն: