Գիվի Միքանաձե. Այն բոլոր ընտանիքների աշակերտները, որոնց սոցիալական վիճակը Առողջապահության նախարարության կողմից գնահատվել է 60 000 կամ պակաս միավոր, դպրոցական համազգեստը կստանան անվճար
«Հայտարարվել է շուկայի ուսումնասիրություն, որի նպատակն է բացահայտել ամենացածր գինը, որպեսզի այդ գնով հետագայում իրականացվի դպրոցական համազգեստների պատվիրումն ու գնումը», – հայտարարել է կրթության նախարար Գիվի Միքանաձեն։
Նրա խոսքով՝ դպրոցական համազգեստի դիզայնի վրա աշխատել է դիզայներների բազմամարդ խումբ։
«Հանրակրթության համակարգի բարեփոխումների շրջանակներում կարևոր որոշումներից մեկը հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտների համար դպրոցական համազգեստի ներդրումն է։ Այս որոշումը կնպաստի ինչպես ուսումնառությանը միտված մթնոլորտի ստեղծմանը, այնպես էլ աշակերտների միջև սոցիալական և տնտեսական տարբերությունների նվազեցմանը։
Նորույթը կարևոր նախապայման է այն բանի համար, որ վրացական դպրոցներում հաստատվի դպրոցական համազգեստի այնպիսի մշակույթ և ավանդույթ, որը բնորոշ է աշխարհի առաջատար երկրների կրթական համակարգերին։
Հանրակրթական դպրոցների կրթական նյութատեխնիկական ապահովման նպատակով, ինչպես հայտնի է, նախարարության ենթակայությամբ արդեն գործում է նոր կառուցվածքային միավոր՝ «Կրթական ռեսուրսներ» ՍՊԸ-ն, որը հաջորդ ուսումնական տարվանից կապահովի տարրական դասարանների համար դպրոցական համազգեստների գնումն ու իրացումը։
Կարևոր է, որ դպրոցական համազգեստի դիզայնի վրա աշխատել է դիզայներների բազմամարդ խումբ։ Մի քանի ամսվա աշխատանքից հետո ընտրվել է կոնկրետ դիզայններից մեկը։ Այժմ հայտարարվել է շուկայի ուսումնասիրություն, որի նպատակն է ամենացածր գնի բացահայտումը, որպեսզի հենց ամենացածր գնով իրականացվի հետագա պատվերն ու գնումը, որպեսզի մինչև ամառվա վերջ մեր քաղաքացիները կարողանան երեխաների համար համազგեստներ գնել։
Միևնույն ժամանակ, վարչապետի որոշմամբ՝ այն բոլոր ընտանիքների աշակերտները, որոնց սոցիալական վիճակը առողջապահության նախարարության կողմից գնահատվել է 60,000 կամ պակաս միավորով, դպրոցական համազգեստը կստանան անվճար», – հայտարարել է Միքանաձեն։
Տեղեկության համար նշենք, որ կրթության նախարարությունը տարրական դասարանների աշակերտների դպրոցական համազգեստի գնման համար հայտարարել է շուկայի ուսումնասիրություն, հայտնի է նաև դպրոցական համազգեստների դիզայնը։