Գիվի Միկանաձեն Լագոդեխիի և Կվարելիի մունիցիպալիտետների աշակերտների ծնողներին ներկայացրեց բարեփոխումների շրջանակներում իրականացվելիք նախաձեռնությունները

13:20, 21.02.2026

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեն հանդիպում է անցկացրել Լագոդեխիի և Ղվարելիի մունիցիպալիտետների հանրակրթական դպրոցների աշակերտների ծնողների հետ:

Կրթության նախարարության տեղեկությամբ՝ նախարարը հանդիպման մասնակիցներին ծանոթացրել է հանրակրթության և բարձրագույն կրթության բարեփոխումների հիմնական հայեցակարգին և դրա շրջանակներում իրականացվելիք նախաձեռնություններին:

«Ինչպես նշել է նախարարը, նախարարությունն ակտիվորեն աշխատում է ուսումնական գործընթացում ծնողների ներգրավվածության ակտիվացման ուղղությամբ, քանի որ դպրոցի և ընտանիքի միջև սերտ համագործակցությունը դրականորեն է անդրադառնում աշակերտի զարգացման և ակադեմիական առաջադիմության վրա: Նրա խոսքով՝ նման հանդիպումները կարևոր են, որպեսզի դպրոցական բարեփոխումների գործընթացում հաշվի առնվեն ծնողների կարծիքն ու դիրքորոշումները:

Հանդիպումը շարունակվել է հարց ու պատասխանի ձևաչափով: Մասնակիցները հնարավորություն են ունեցել նախարարից ստանալ սպառիչ պատասխաններ իրենց հուզող կարևոր հարցերի վերաբերյալ:

Ծնողների հետ հանդիպմանը ներկա են եղել նաև Թելավիի, Ախմետայի, Ղվարելիի և Լագոդեխիի պատգամավոր Իրակլի Քադագիշվիլին, «Ժողովրդի ուժը» կուսակցության գործադիր քարտուղար Գուրամ Մաճարաշվիլին, Լագոդեխիի քաղաքապետ Ջոնդո Մդիվնիշվիլին և տեղական ինքնակառավարման այլ ներկայացուցիչներ», – նշված է նախարարության տեղեկատվության մեջ:

Նմանատիպ