Գիվի Միքանաձեն հանդիպեց Քվեմո Քարթլիի շրջանի ուսուցիչների հետ

12:38, 27.12.2025

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեն Քվեմո Քարթլիի շրջանում հանդիպել է ուսուցիչներին և դպրոցական համայնքի ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնում է Վրաստանի կրթության նախարարությունը։

Նախարարության տեղեկացմամբ՝ նախարարը Բոլնիսի, Դմանիսի, Մառնեուլիի, Թեթրիծղարոյի և Ծալկայի մունիցիպալիտետների ուսուցիչների, դպրոցների տնօրենների և ծնողների հետ քննարկել է ընդհանուր կրթության համակարգի բարեփոխման հայեցակարգը և խոսել առկա մարտահրավերների լուծման ուղիների մասին։

«Դպրոցական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումը անցել է հարցուպատասխանի ձևաչափով։ Մասնակիցները ստացել են իրենց համար կարևոր հարցերի վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն և ներկայացրել են իրենց տեսակետներն ու առաջարկները ընդհանուր կրթության բարեփոխման հայեցակարգի վերաբերյալ։

Հանդիպմանը ներկա են եղել Վրաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչը Քվեմո Քարթլիում՝ Իլիա Ջալաղանիան, Բոլնիսի քաղաքապետ Զամուր Չիթանավան և Բոլնիսի մունիցիպալիտետի ժողովի նախագահ Գիորգի Սվանիձեն։

Դպրոցական համայնքի ներկայացուցիչների հետ նման հանդիպումների նպատակն է ապահովել նրանց ակտիվ ներգրավվածությունը կրթության համակարգի զարգացման գործընթացում», – նշված է նախարարության հաղորդագրության մեջ։

Նմանատիպ