Գիտեմ գործընկերներիցս, երեկ Միշելի ներկայությամբ Ղարիբաշվիլին չի հիշատակել, որ ընտրությունները կարմիր գիծ են. Նինո Բուրջանաձե
Ես երեկ երեկոյան շփվել եմ իմ գործընկերների հետ և ոչ մեկը չի ասել, ընդհակառակը, ընդգծվել է, որ երեկ Միշելի ներկայությամբ Ղարիբաշվիլին չի հիշատակել, որ ընտրությունները կարմիր գիծ են,- այս մասին հայտարարել է «Միասնական Վրաստան» կուսակցության նախագահ, Նինո Բուրջանաձեն:
Ինչպես նշել է Նինո Բուրջանաձեն, երեկ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ տեղի է ունեցել շատ կարևոր հանդիպում:
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Միշելին և Եվրամիությանը աջակցության և միջնորդության համար: Հուսով եմ, որ դա կհանգեցնի կոնկրետ արդյունքի: Շատ կարևոր է այն փաստը, որ պարոն Միշելի ներկայացրած տեքստում ուրվագծվում են ինչպես քաղբանտարկյալների, այնպես էլ հնարավոր արտահերթ ընտրությունների հարցը: Չեմ կարող ասել, որ ես հիացած էի այսօրվա մեկնաբանություններից, որոնք ես լսել եմ իշխանությունից, ճիշտն ասած, այլ բան չէի սպասում: Բայց գործընթացում ներգրավված է այնքան բարձրաստիճան պաշտոնյա, որ կարծում եմ իշխանությունները ավելի մեծ պատասխանատվությամբ կմոտենան այս հարցին: Ես երեկ երեկոյան շփվել եմ իմ գործընկերների հետ և ոչ մեկը չի ասել, ընդհակառակը, ընդգծվել է, որ երեկ Միշելի ներկայությամբ Ղարիբաշվիլին չի հիշատակել, որ ընտրությունները կարմիր գիծ են: Կարծում եմ, մեր արտասահմանցի գործընկերը կզարմանա այս մեկնաբանությունից, քանի որ գոնե պետք է նույնը խոսես միջնորդի ներկայությամբ և նրա հեռանալուց հետո: Սա տարրական բան է», – ասել է Նինո Բուրջանաձեն:
Նշենք, որ երեկ նախագահի աշխատակազմում տեղի է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, ընդդիմության և իշխանությունների ներկայացուցիչների միջև հանդիպում, որին չի մասնակցել Նինո Բուրջանաձեն: