Գիտեինք, որ Նիկա Մելիայի վերաբերյալ դատարանը բանտարկելու որոշում կամ կընդուներ, կամ ոչ, երկու տարբերակով էլ մեզ անհրաժեշտ էր քաղաքական դիրքորոշում, մնացածը շահարկումներ են. Իրակլի Կոբախիձե

13:04, 14.03.2021

«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ, իշխող թիմը Նիկա Մելիայի ինչպես ձերբակալման, այնպես էլ  չձերբակալման մասին ունեցել է քննարկումներ և դա զարմանալի չէ:

Կոբախիձեն տարածված տեղեկատվություններն այս հարցի շուրջ անվանում է շահարկումներ:

«Պատկերացրեք, որ դուք իշխող կուսակցություն եք, քաղաքական թիմ, և գիտեք, որ մեկ ժամում գործընթաց է կայանալու, որտեղ պետք է որոշում կայացվի քաղաքական գործչին կալանավորելու կամ չկալանավորելու մասին: Իհարկե, դուք նախապես կքննարկեք այդ հարցը: Մնացածը շահարկումներ են: Չի կարելի շահարկել այդպիսի պարզ հարցերը: Մենք գիտեինք, որ նա կամ կկալանավորի կամ ոչ: Բնականաբար, մեզ անհրաժեշտ էր քաղաքական դիրքորոշում հաստատել երկու տարբերակների վերաբերյալ: Օրինակ, եթե դատարանը որոշում կայացներ և չկալանավորեր նրան, ապա անհրաժեշտ կլիներ ինչ-որ քաղաքական հայտարարություն մեր կողմից»,- հայտարարել է Իրակլի Կոբախիձեն:

Նմանատիպ