Գիտանաս Նաուսեդա. Եթե Բելառուսն ընդունի Եվգենի Պրիգոժինին, ՆԱՏՕ-ի արևելյան թեւը պետք է ուժեղացվի
Գիտանաս Նաուսեդա. Եթե Բելառուսն ընդունի Եվգենի Պրիգոժինին, ՆԱՏՕ-ի արևելյան թեւը պետք է ուժեղացվի

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի խոսքով՝ «Վագներ» զորախմբի ղեկավար Եվգենի Պրիգոժինին Բելոռուսի կողմից ընդունելու դեպքում ՆԱՏՕ-ի արեւելյան թեւն ուժեղացնելու կարիք կլինի։ Այս մասին Նաուսեդան խոսել է Պետական ​​անվտանգության խորհրդի նիստից հետո, որտեղ քննարկվել է Կրեմլի դեմ «վագների» ապստամբությունը։

«Եթե Պրիգոժինը կամ Վագների խմբի մի մասը հայտնվում է Բելառուսում՝ անհասկանալի ծրագրերով և անհասկանալի մտադրություններով, դա միայն նշանակում է, որ մենք պետք է էլ ավելի ամրապնդենք մեր արևելյան սահմանների անվտանգությունը»,- ասել է Նաուսեդան։

Նրա խոսքով, Լիտվան ավելի շատ հետախուզական հնարավորություններ կնվիրի «Բելառուսի քաղաքական և անվտանգության ասպեկտների» գնահատմանը։