Գիշերվա ընթացքում Իրանի Ղոմ քաղաքի ռմբակոծության հետևանքով 18 մարդ զոհվել է, իսկ 10-ը՝ վիրավորվել
Գիշերվա ընթացքում Իրանի Ղոմ քաղաքում տեղի ունեցած ռմբակոծության հետևանքով զոհվել է 18 մարդ, իսկ 10-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Այս մասին հայտնում է «BBC»-ն՝ հղում անելով իրանական լրատվամիջոցներին։
Ինչպես գրում են իրանական լրատվամիջոցները, հարձակումն իրականացվել է Ղոմի թաղամասերից մեկի վրա։ Սկզբնական շրջանում հաստատվել էր վեց զոհի մասին տեղեկությունը, սակայն հետագայում զոհերի թիվն աճել է։
Իրանի Կարմիր մահիկի ընկերության տվյալներով՝ փրկարարները ժամանել են հարվածի վայր, որը գտնվում է բնակելի թաղամասում։