Գիշերը Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա 23 «Շահեդ» անօդաչու թռչող սարքերով, Ուկրաինայի ռազմաօդային ուժերը կարողացել են խոցել դրանցից 16-ը

10:59, 13.02.2024

Գիշերը Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա 23 «Շահեդ» անօդաչու թռչող սարքերով, Ուկրաինայի ռազմաօդային ուժերը կարողացել են խոցել դրանցից 16-ը։

Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ Ռուսաստանի թիրախը եղել են Դնեպրոպետրովսկի, Խերսոնի և Զապորոժիայի շրջանները։

Դնեպրի քաղաքապետ Բորիս Ֆիլատովը հայտնել է, որ ռուսները հարվածներ են հասցնում քաղաքացիական ենթակառուցվածքներին, ինչի հետևանքով քաղաքում հոսանքազրկվել է։ Ռմբակոծվել է նաև տեղի ՋԷԿ-ը, ինչի պատճառով օբյեկտի շահագործումը դադարեցվել է։

Նմանատիպ