Ռուսական կողմը գիշերվա ընթացքում հարձակում է իրականացրել Կիևի ուղղությամբ։ Ուկրաինական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ռուսական կողմից հասցված հարվածների հետևանքով երկու մարդ զոհվել է, իսկ 18-ը՝ վիրավորվել, այդ թվում՝ մի քանի բժիշկ։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ շրջաններից մեկում հրթիռի բեկորներն ընկել են 16-հարկանի շենքի վեցերորդ հարկի վրա։ Վնասվել է նաև մասնավոր բնակելի տուն։
Օբոլոնսկի շրջանում հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել նաև ավտոմեքենաներում։
Կիևի ռազմական մարզային վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն հայտարարել է, որ ռուս զինվորականները գրոհն իրականացրել են բալիստիկ հրթիռով։