Գիշերը Բեռլինում և Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայում էլեկտրակայանների հետ կապված երկու միջադեպ է տեղի ունեցել
Գերմանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ սեպտեմբերի 7-ի գիշերը Միտտե շրջանում շինհրապարակում բռնկված հրդեհը տարածվել է հարևան ենթակայան։ Տեղի է ունեցել նաև պայթյուն։ Բեռլինի հրշեջ ծառայության 25 աշխատակից մասնակցել է հրդեհի մարմանը։
Հրշեջ ծառայության ներկայացուցչի խոսքով՝ չի բացառվում, որ անհայտ անձինք շինհրապարակի միջոցով են մտել ենթակայանի տարածք։ Դեռևս հայտնի չէ՝ հրդեհը տեխնիկական անսարքության հետևանք է եղել, թե՞ միտումնավոր է բռնկվել։ Ոստիկանության տվյալներով՝ էլեկտրամատակարարումը չի ընդհատվել։
Բացի այդ, սեպտեմբերի 6-ի երեկոյան Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի դաշնային երկրամասի Վեզել քաղաքի Նիդերհայն ենթակայանում հայտնվել է ոստիկանական մեծ ստորաբաժանում։ Իրավապահ մարմինների աշխատակիցները շրջապատել են RWE էներգետիկ ընկերության տարածքը։
Գործողության ընթացքում աշխատակիցները ցանկապատի վրա անցք են հայտնաբերել։
Երկու միջադեպերն էլ տեղի են ունեցել Գերմանիայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա մի շարք հարձակումների ֆոնին։