«Գիրչիի» հայտարարություններին լուրջ չեմ վերաբերվում, նրանց լսելուն նախընտրեցի մաքուր օդ շնչել. Սաբա Բուաձե
Ես լուրջ չեմ վերաբերվում «Գիրչիի» հայտարարություններին, ոչ մեկին պետք չէ ժամանակ վատնել դրա համար,- այս մասին հայտարարել է «Լելոյի» անդամ, Սաբա Բուաձեն, «Լեյբորիստական կուսակցության» գրասենյակում կայացած ընդդիմության հանդիպումից հետո:
«Այսօր կա՞ մեկը, ով լուրջ է վերաբերվում «Գիրչիին»: Ես, անձամբ, նրանց չեմ լսել: Ես դուրս եկա բակ և երբ նրանք ավարտեցին ներկայացումը, ես վերադարձա հանդիպման սենյակ: Ես նրանց հայտարարություններին լուրջ չեմ վերաբերվում: Մենք նրանց համարում ենք ալուրջ մարդիկ և ոչ ոք կարիք չունի ժամանակ վատնել նրանց վրա: Ես նախընտրեցի մաքուր օդ շնչել», – ասել է Սաբա Բուաձեն:
«Գիրչիի» առաջնորդները լքեցին ընդդիմության հանդիպումը «Լեյբորիստական կուսակցության» գրասենյակում: