Միջազգային գործընկերների կարծիքները մեծ նշանակություն ունեն, նրանց ներգրավվածությունն խոստումնալից է. Սաբա Բուաձե

18:11, 18.03.2021

Մեր միջազգային գործընկերների կարծիքները շատ կարևոր են: Նրանց ներգրավվածությունը այս գործընթացում խոստումնալից է, – այս մասին հայտարարել է «Լելոյի» անդամ Սաբա Բուաձեն:

Սաբա Բուաձեն հույս ունի, որ բանակցությունների բոլոր կողմերը հաշվի կառնեն միջազգային գործընկերների ուղերձները:

«Շառլ Միշելի անձնական հետաքրքրությունը Վրաստանում քաղաքական ճգնաժամը լուծելու հարցում, իրոք, ամենակարևոր հենասյուներից մեկն է, ինչպես ընդդիմության, այնպես էլ իշխանության համար: Հուսով եմ, որ մասնակից բոլոր կողմերը մեծ ուշադրություն կդարձնեն այն հաղորդագրություններին, որոնք մենք լսում ենք վերջին ամիսներին», – հայտարարել է Սաբա Բուաձեն:

Նմանատիպ