Գիորգի Թավարթքիլաձեի «վատ ժողովուրդ» ֆիլմը Լոնդոնում ստացել է ևս մեկ մրցանակ

Գիորգի Թավարթքիլաձեի «վատ ժողովուրդ» ֆիլմը, Լոնդոնում, «Դիսքովեր ֆիլմ փառատոնին» (Discover Film Festival), դարձել է լավագույն դրամատիկ ֆիլմի մրցանակի դափնեկիրը: Լրատվությունն այս մասին տարածում է ազգային կինոկենտրոնը:

Ֆիլմը պատմում է 90-ական թվականների սկզբին ընթացող իրադարձությունների և այն ժամանակ տեղի ունեցած մի քանի իրական պատմության մասին: Գիորգի Թավարթքիլաձեի ֆիլմը կարճամետրաժ գործ է:

Հիշեցնենք, ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել մարտի 25-ին, Հոնկոնգում: «Վատ ժողովուրդ» ֆիլմը մրցանակ է ստացել նաև Լոս Անջելեսի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնին: