Թբիլիսիի փոխքաղաքապետ Գիորգի Տղեմալաձեն տարածաշրջանային զարգացման տեղական ֆորումի (TBILISI RFSD) շրջանակում հյուրընկալել է Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանին։
Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկացմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են արդեն իրականացված նախագծերը և քաղաքների ապագա համագործակցության հնարավորությունները։
«Շատ կարևոր է, որ Երևանի փոխքաղաքապետը մասնակցում է տեղական տնտեսական ֆորումին։ Թբիլիսին և Երևանը քույր քաղաքներ են։ Այսօր կիսվել ենք միմյանց հետ մեր քաղաքներում իրականացվող բարեփոխումների փորձով։ Երևանն սկսում է տրանսպորտային բարեփոխում, և այս առումով մեր փորձը նրանց համար հատկապես հետաքրքիր է։ Պայմանավորվել ենք, որ ապագայում ակտիվորեն կհամագործակցենք, նրանց մանրամասն կտեղեկացնենք տարբեր որոշումների և գործնական արդյունքների մասին», – նշել է Գիորգի Տղեմալաձեն։
Արմեն ՊՓամբուխչյանի հետ հանդիպմանը ներկա են եղել Թբիլիսիի քաղաքապետի տեղակալ Անդրիա Բասիլաիան, Թբիլիսիի տնտեսական զարգացման քաղաքային ծառայության ղեկավար Վախտանգ Լոմջարիան և ավագանու անդամ Կախաբեր Լաբուչիձեն։