Սոսո Քութաթելաձեի սպանության հետաքննության շրջանակներում ձերբակալված և այնուհետև ազատ արձակված Գիորգի Ճանտուրիային և նրա քույր Մարիամ Ճանտուրիային կրկին կանչել են հարցաքննության: Առաջին ալիքի լրագրողի տեղեկությամբ, Ճանտուրիային և նրա քրոջը քննչական գերատեսչությունում սպասում են այսօր 17:30-ին:
Փաստաբան Ալեքսանդրե Կոբաիձեի գնահատմամբ, հետաքննությունը մտել է փակուղի: