Գիորգի Ճանտուրիայի բնակարանի խուզարկման ժամանակ հայտնաբերել ենք կոնկրետ իրեր. Հետախույզ
Գեներալ Սոսո Քութաթելաձեի սպանության գործով ձերբակալված և այնուհետև ազատ արձակված Գիորգի Ճանտուրիայի բնակարանում հետախուզությունն անցկացվել է դատարանի վճռի հիման վրա,- այս մասին լրագրողներին է հայտնել ՆԳՆ-ի հետախույզ-քննիչ Նուկրի Մատուան:
Նրա խոսքով, բնակարանում հայտնաբերվել են կոնկրետ իրեր, սակայն հետաքննության շահերից ելնելով, չի կարող հայտնել, թե ինչ իրերի մասին է խոսքը:
Թբիլիսիից բացի, խուզարկություն է ընթանում նաև Գիորգի Ճանտուրիայի Ռուսթավիի բնակարանում: