Գիորգի Ծերեթելին նշանակվել է ավտոմոբիլային ճանապարհների վարչության նախագահի պաշտոնում
Վրաստանի վարչապետի հրամանով, Գիորգի Ծերեթելին նշանակվել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, պետական ենթագերատեսչական հաստատության՝ ավտոմոբիլային ճանապարհների վարչության նախագահի պաշտոնում:
Ավտոմոբիլային ճանապարհների վարչության տեղեկությամբ, Գիորգի Ծերեթելին 2018 թվականի ապրիլից, զբաղեցնում էր ավտոմոբիլային ճանապարհների վարչության նախագահի տեղակալի պաշտոնը: Գիորգի Ծերեթելին ունի ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածում, ղեկավար պաշտոններում աշխատելու երկար տարիների փորձ:
Վարչության ղեկավարությունում կա ևս մեկ փոփոխություն: Ավտոմոբիլային ճանապարհների վարչության նախագահի առաջին տեղակալի պաշտոնը մարտի մեկից կզբաղեցնի Սալոմե Ծուրծումիան: Մինչ այժմ Սալոմե Ծուրծումիան աշխատում էր որպես վարչության իրավաբանական ծառայության պետ: